|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ`Սեյրան Օհանյանի ցուցմունքից հատվածներ։ Մասնավորապես, Սեյրան Օհանյանն իր ցուցմունքում նշել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ին խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերի մարտունակության խնդիրները, քանի որ դրա անհրաժեշտությունը կար, ինչպես նաև Զինված ուժերի զգոնության բարձրացման և հակառակորդի կողմից հնարավոր սադրանքների ու ոտնձգությունների հետ մղման հարցը, որն արտահայտվել է 2008 թվականի մարտի 3-ին տեղի ունեցած դիվերսիայով:
«Բոլոր հրահանգները եղել են Զինված ուժերի մարտունակության և զգոնության բարձրացման վերաբերյալ: Նմանատիպ ցուցում տվել է նաև պաշտպանության նախարարը՝ Զինված ուժերի ղեկավարությանը և ենթակա անմիջական կառույցների հրամանատարներին»,-Օհանյանի ցուցմունքը մեջբերեց Ալումյանը: