|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Եվրոպա լիգայի խաղարկությունում Լոնդոնի «Արսենալ»-ը կիսաեզրափակիչի պատասխան խաղում 4:2 հաշվով հաղթեց «Վալենսիա»-ին եւ դուրս եկավ եզրափակիչ: Առաջին խաղում Էմերիի թիմը հաղթել էր 3:1 հաշվով:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հյուրերի կազմում խաղադաշտ դուրս եկավ 62-րդ րոպեին: Հենց հայ ֆուտբոլիստի փոխանցումից հետո Օբամեյանգը խփեց իր թիմի 4-րդ գոլը:
Այսպիսով` մայիսի 29-ին Բաքվում կայանալիք եզրափակիչ խաղում «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ: