|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Փորձում էի տեղեկացնել, որ Ջորջ Սորոսը ֆինանսավորում է պետականության հիմքերը քանդող բոլոր նախագծերը: Այսպես մեկնաբանեց հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր` Մարզահամերգային համալիրի դիմաց իրականացրած «հակասորոսական» ակցիան:
Հավելենք, որ նա ակցիան իրականացրել է հենց այն ժամանակ, երբ համալիրում ընթանում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:
Լրագրողների հետ զրույցում Մալյանը նշեց, որ ինքն այդ կերպ դաշնակից երկրների ղեկավարներին փորձել է տեղյակ պահել, որ մեծ վտանգ գոյություն ունի՝ հանձինս Ջորջ Սորոսի և նրա հիմնադրամների: «Փորձում էի տեղեկացնել, որ Ջորջ Սորոսը ֆինանսավորում է պետականության հիմքերը քանդող բոլոր նախագծերը։ Նրա կողմից ֆինանսավորված նախագծերի հետևանքով թուլանում է պետությունը, և ի վերջո, պետականությունը կարող է խարխրվել», - շեշտեց նա` հավելելով, որ անգամ մի քանի ցուցանակներ էր պատրաստել պետությունների մայրենի լեզուներով։
Ոստիկանները Մալյանին թույլ չեն տվել մոտենալ Մարզահամերգային համալիրին, ինչի հետևանքով էլ նա «իրազեկումն իրականացրել է աստիճանների վրա»:
Մալյանը հավաստիացնում է` ինքը շարունակելու է իրազեկման գործընթացը` տեղեկացնելով մարդկանց, որ պետականությունը կորցնելու ու պետական ինստիտուտների կործանման մեծ վտանգ գոյություն ունի: