|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում քննադատում է երեկ Պորտուգալիայի խորհրդարանի կողմից ընդունված, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. – հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Մենք քննադատում ենք Պորտուգալիայի խորհրդարանի կողմից 1915 թ. դեպքերի վերաբերյալ 2019 թ. ապրիլի 26-ին կայացրած որոշումը։ Պատմությունը սևացնող, միջազգային իրավունքն ու Եվրոպական իրավունքը չհարգող նմանատիպ մոտեցումները երբեք չեն կարող ընդունվել»։
Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ Թուրքիան Պորտուգալիայից ակնկալում է ներքաղաքական շարժառիթներով իրականությունը խեղաթյուրելու փոխարեն հարգանք ցուցաբերի պատմական փաստերի, արխիվային ապացույցների հանդեպ։