|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Օրերս ռուսական Առաջին ալիքը նյութ էր պատրաստել Միշա Գրիգորյանի մասին: Հիշեցնենք, որ նա Ստեփանակերտից է և մասնակցում է ռուսական «Մանկական ձայն»-ին:
Ռեպորտաժում Միշան պատմում է Ստեփանակերտի մասին, հեծանիվ վարում, ներկայացնում է «Տատիկի-պապիկի» արձանը, ասում, որ իր սիրած եկեղեցին գտնվում է Շուշիում:
Այդ ամենն առաջացրել է ադրբեջանցիների զայրույթը, որոնք Առաջին ալիքին սադրանքի մեջ են մեղադրում: Մասնավորապես` այդպես է կարծում Minval.az-ի քաղաքական մեկնաբանը: Նա կրկնում է ադրբեջանական հին երգը «օկուպացված տարածքների» մասին և անգամ ասում, թե ժենգյալով հացն իրականում «կուտաբ է», նաև` իբր նյութում հնչող երաժշտությունն է ադրբեջանական: