|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Շենգենյան համաձայնագիրը անհրաժեշտ է վերանայել, և հնարավոր է, մի քանի երկրների հանել Շենգենյան գոտուց, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Նա հավելել է, որ Շենգենյան համաձայնագիրը այլևս չի աշխատում: Ըստ Մակրոնի, միգրացիոն քաղաքականությունը պետք է ամբողջությամբ վերանայել ու վերակազմել: Նա առաջարկում է այնպես վերակազմել Շենգենյան համաձայնագիրը, որ նրա հիմքում լինի գաղափարը` «Եվրոպան պետք է կարողանա պաշպանել իր սահմանները»:Եվ այն երկրները, որոնք չեն ցանկանա այդպես վարվել, կհայտնվեն Շենգենյան գոտուց դուրս: