|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ապրիլի 23-ին Ստեփանակերտում կազմակերպվել է ավանդական ջահերով երթ: Այն մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից և ուղղվել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
Հազարավոր երիտասարդներ, ուսանողներ ու աշակերտներ իրենց խոնարհումն են բերել 1915թ. զոհերի հիշատակին: Երթին մասնակցել են ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի ևզբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ, Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեության անդամներ:
Նույն օրը ջահերով երթեր են կազմակերպվել նաև Ասկերան, Մարտունի, Կովսական, Քարվաճառ քաղաքներում և Շեխեր գյուղում:


