|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բելառուսի նավթային ընկերությունն ակնկալում է մինչև ընթացիկ տարվա վերջը կազմակերպել ռուսական նավթին այլընտրանքային նավթի ներկրում Բալթյան երկրների և Ուկրաինայի նավահանգիստներով: Այդ մասին լրագրողներին այսօր ասել է ընկերության տնօրենի տեղակալ Սերգեյ Գրիբը. հայտնում է Интерфакс-Беларусь-ը: Նրա խոսքով` նավթի մատակարարողը դեռ որոշված չէ:
«Ամեն բան կախված կլինի գնից»,- ասել է Գրիբը` հավելելով, որ հնարավոր է նավթ ներկրվի Ադրբեջանից, Սաուդյան Արաբիայից կամ Նիգերիայից:
Նշենք, որ Բելառուսը դժգոհ է ռուսական գազի որակից, ինչի մասին հայտարարել է անցյալ շաբաթ: