|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ապրիլի 24-ին ընդառաջ` «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը եւ Հայոց ցեղասպանությունը» գիրքն արդեն հնարավոր է ձեռք բերել գրախանութներից: Այն թուրք պատմաբան Թաներ Աքչամի վերջին աշխատանքն է՝ ցեղասպանագիտական գրականության համալրումը: Այս գիրքը ներկայացնելով՝ հեղինակն ընդգծում է, որ թուրքական ժխտողականությունը սկսվել է Ցեղասպանության հետ միաժամանակ, և բանաձևում՝ Թուրքիան պարտավոր է առերեսվել իրականության հետ:
Նա փաստում է, որ Օսմանյան կայսրությունում ստեղծել են «իրենց ճշմարտությունը»՝ ոչնչացնելով իրականը, թուրք պատմաբանը ներկայացնում է փրկված ապացույցներ, որոնք Թալեաթի հեռագրերն են՝ սպանելու հրամաններով: Հեռագրերը Թաներ Աքչամին են հասել Ցեղասպանությունից փրկված Արամ Անտոնյանի միջոցով: