|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ղազախստանի հասարակական-քաղաքական գործիչ, Ղազախստանի Ինտերնացիոնալ շարժման առաջնորդ Բախըտժան Կոպբաևը հայտնել է երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին: Այս մասին նա ասել է «Виртуальный дискуссионный клуб «Мысль» ֆեյսբուքյան էջին տված հարցազրույցում. տեղեկացնում է Русарминфо-ն:
«Եթե մենք ճանաչում ենք հրեաների նկատմամբ հիտլերականների իրականացրած ֆիզիկական ոչնչացումը, ապա ինչպե՞ս կարող ենք աչք փակել Օսմանյան կայսրության իշխանությունների համանման գործողությունների վրա: Բոլոր փաստերը փաստաթղթերով արձանագրված են ինչպես արևմտյան երկրների, այնպես էլ հենց թուրքերի կողմից»,- ասել է նա: