|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կրեմլը կարծում է, որ դեռ վաղ է շնորհավորել Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկիին: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Դեռ վաղ է խոսել նախագահ Պուտինի կողմից պարոն Զելենսկիին շնորհավորելու, ինչպես նաև համատեղ աշխատանքի մասին: Դատել կարելի է միայն կոնկրետ գործերով»,- ասել է նա:
Ընտրությունների երկրորդ փուլը կայացել է երեկ: Զելենսկին հավաքել է ընտրողների ձայների 73 տոկոսից ավելին: