|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով գտնվում էր հետախուզման մեջ, Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել ու ձերբակալվել է:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նա նաև հայտնեց, որ Միհրան Պողոսյանին արտահանձնման գործընթացն ընթացքի մեջ է:
Միհրան Պողոսյանը ՌԴ իրավապահների կողմից հայտնաբերվել ու ձերբակալվել է ՌԴ Կարելիայի Հանրապետությունում: