|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ֆրանսիայի օդաչուների գլխավոր միությունը զգուշացրել է երկրի կառավարությանը մայիսին մեկշաբաթյա գործադուլ իրականացնելու մտադրության մասին. հայտնում է РБК-Украина-ն:
Այն կտևի մայիսի 6-11-ը: Պատճառը օրենքն է, որը քննարկում է խորհրդարանը:
Օդաչուների արհմիությունը մտավախություն ունի, որ օրենքը իրենց կարող է միավորել այլ` ավելի խոշոր արհմիությունների հետ, ինչը «կխլացնի իրենց ձայնը», հատկապես` օդաչուների վերաբերյալ հարցերում:
Գործադուլը կարող է վերաբերել Ֆրանսիայում գործող բոլոր ավիաընկերություններին, ներառյալ` Air France, Aigle Azur, Corsair, XL Airways, Easy Jet և Vueling ընկերությունները: