|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքի ատոմակայանը սկսել է միջուկային վառելիքի հեռացումը վնասված ռեակտորից, որը հալվել էր երկրում 2011 թվականին տեղի ունեցած հզոր երկրաշարժի և ցունամիի հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հեռակառավարվող սարքով իրականացվող և չափազանց մեծ զգուշություն պահանջող այս աշխատանքը կտևի մոտ 2 տարի:
Տոկիոյի էլեկտրաէներգիկական ընկերության (Tepco) մամուլի քարտուղարի խոսքով` միջուկային վառելիքի հեռացման գործողությունները հետաձգվել էին շինության ներսում երկրաշարժի հետևանքով փուլ եկած բեկորների, ինչպես նաև մի քանի տեխնիկական խնդիրների պատճառով: