|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԵԽԽՎ-ի համար անընդունելի են ուժի կիրառման սպառնալիքները. այսօր Ստրասբուրգում ՀՀ վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը`հավելելով, որ Լեռնային Ղարաբաղում պետք է աշխատեն նաև մարդու իրավունքների հանձնախմբի մոնիթորինգային խմբեր:
Անդրադառնալով մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ «գորշ գոտիներ» այցելելու անհնարինությանը` նա ասաց, որ եվրոպական մոնիթորինգի մարմինները և մարդու իրավունքների ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան աշխատելու նաև նման տարածքներում, և որ դրա անհնարինությունն անթույլատրելի է: