|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Անկարան փոխարինում կգտնի Ֆ-35 կործանիչներին, եթե ԱՄՆ-ը հրաժարվի դրանց մատակարարումից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն. հայտնում է РИА Новости-ն:
«Եթե չհաջողվի ձեռք բերել Ֆ-35 կործանիչները, ապա Թուրքիան նմանատիպ օդանավեր կգնի այլ երկրներից: Եվ այդպես կշարունակվի` մինչև մենք սկսենք 5-րդ սերնդի սեփական կործանիչների արտադրությունը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը սպառնում է Թուրքիային` դադարեցնել Ֆ-35-ի մատակարարումը, եթե երկիրը գնի ռուսական Ս-400 համակարգերը: