|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Մարկոս Բոլարիսը հույս է հայտնել, որ Թուրքիան կհարգի միջազգային իրավունքն ու Սբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը. հայտնում է ensonhaber.com կայքը:
Բոլարիսը դարձյալ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մեծ աղմուկ հանած այն հայտարարությանը, թե շուտով նախատեսվում է թանգարանի կարգավիճակ ունեցող տաճարը վերածել մզկիթի:
«Հունաստանը մշտապես հենվում է միջազգային իրավունքի վրա: Դա միայն քաղաքականության հետ կապ չունի, այլ նաև` մշակույթի: Կա ՄԱԿ և ՅՈւՆԵՍԿՕ: Հուշարձանների կարգավիճակ կա: Բոլորին կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը, միջազգային համաձայնագրերը, հարևաններին: Հույս ունենք, որ Թուրքիան ևս կհարգի միջազգային իրավունքն ու տաճարի կարգավիճակը»,- ասել է նա:
Սբ Սոֆիայի տաճարը կառուցվել է 6-րդ դարում Հուստինիանոս I կայսեր օրոք: Տաճարի ճարտարապետներից մեկը համարվում է Տրդատը: 1453 թ. Օսմանյան կայսրության կողմից Կ.Պոլսի գրավումից հետո տաճարը վերածվել է մզկիթի, իսկ 1935 թ. Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն այն դարձնում է թանգարան: