|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի գահը հանվել է աճուրդի և վաճառվել կես միլիոն եվրոյով: Այս մասին տեղեկացնում է newsbeezer.com-ը: Այն կազմակերպվել է Osenat աճուրդի տան կողմից՝ ֆրանսիացի միապետի` Ֆոնտենբլոյում գտնվող պատմական նստավայրում:
Ոսկեզօծ գահի նախնական գինը եղել է 80 000 եվրո, որը բավականին փոքր գումար էր: Դա պայմանավորված էր գահի` իրական չլինելու կասկածներով: Կայքը մանրամասնում է, որ երկար ժամանակ ընդունված է եղել համարել, որ Նապոլեոնը հինգ գահ է ունեցել: Դրանցից մեկը գտնվում է Տյուիլրի փարիզյան պալատում, մյուսը՝ Սեն Քլու ամրոցում, երրորդը՝ Սենատում, չորրորդը՝ Ազգային ժողովում, իսկ հինգերորդը՝ Փարիզի քաղաքապետարանում: Սակայն, ըստ պարբերականի, Osenat-ի մասնագետները վստահեցրել են, որ փորձագետներն այս նմուշն ուսումնասիրել են կես տարի ու համոզված են, որ այն պատկանել է հենց Բոնապարտին:
Հավելվում է, որ պատմական նմուշի գնորդը խնդրել է իր անունը չհրապարակել: