|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մոսկվա այցի ընթացքում իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ մտադիր է քննարկել Սիրիայում թուրքական նոր հնարավոր գործողությունը. հայտնում է РИА Новости-ն:
«Մեր նախապատրաստությունները սահմանին ավարտվել են, ամեն ինչ պատրաստ է գործողության համար: Ցանկացած պահի կարող ենք այն սկսել: Ռուսաստան այցի ժամանակ Պուտինի հետ տետ ա տետ կքննարկենք այդ թեման և այլ հարցեր»,- ասել է նա լրագրողներին Մոսկվա թռիչքից առաջ:
Հավելենք, որ խոսքը Մանբիջում քրդերի դեմ գործողության մասին է: