|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ուրբաթ երեկոյան Լիբիայի Ժողովրդական բանակը, Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ, իր վերահսկողության տակ է վերցրել մայրաքաղաք Տրիպոլիի օդանավակայանը, ինչպես նաև դեպի հարավ ընկած նոր շրջաններ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` հրամանատարությանը մոտ իր աղբյուրին հղումով:
Օդանավակայանի մատույցներում մարտեր են ընթանում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Բենղազիում հանդիպում է ունեցել Խալիֆա Հաֆթարի հետ, ինչից հետո հայտարարել է, որ խորապես մտահոգված է Լիբիայում տիրող իրավիճակով:
РИА Новости-ն նաև հաղորդում է, որ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆայեզ Սարաջը համաձայնել է հանդիպել Հաֆթարի հետ, սակայն նա հրաժարվել է: