|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ղազախստանում սոցցանցերի օգտատերերը ակտիվորեն քննարկում են երկրի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևի առաջին այցը Մոսկվա:
«Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը հայտնում է, որ օգատատերերին բարկացրել է այն, որ Տոկաևին օդանակավակայանում դիմավորել են ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը և նախարարության արձանագրության դեպարտամենտի ղեկավար Իգոր Բոգդաշովը:
«Մմմ, շնորհակալ ենք, որ գոնե տաքսիով չի հասել հյուրանոց»,- գրում է օգտատերերից մեկը:
Նմանատիպ կարծիքի են նաև որոշ անգլալեզու փորձագետներ: «Տոկաևն արժանացել է անսովոր ցածր ընդունելության Մոսկվա կատարած իր առաջին այցի ընթացքում: Անգամ Հայաստանի ընդդիմության նախկին առաջնորդ Փաշինյանն ավելի բարձր ընդունելության է արժանացել իր այցի ընթացքում»,- իր թվիթերյան էջում գրել է փորձագետ Փոլ Սթրոնսկին: