|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամները պաշտպանել են այն օրինագիծը, համաձայն որի` բացառվում է ԵՄ-ից, առանց Բրյուսելի հետ գործարքի, Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Օրինագծի հեղինակն է Լեյբորիստական կուսակցության անդամ Իվետա Քուփերը: Օրինագիծը երրորդ ընթերցմամբ ընդունվել է մեկ ձայնի գերակշռությամբ` 313 պատգամավոր կողմ է քվեարկել, 312-ը՝ դեմ:
Ստացվում է` առանց գործարքի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու տարբերակն այլևս չի քննարկվելու:
Ինչ վերաբերում է Լոնդոնին, ապա այս դեպքում հարկ կլինի ԵՄ-ի հետ համաձայնության հասնել Brexit-ի գործընթացի երկարացման շուրջ այն դեպքում, եթե գործարքը մինչև ապրիլի 12-ը հավանության չարժանանա Բրիտանիայի խորհրդարանում: