|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ուկրաինայում նախագահական ընտրությունների ելքը կորոշեն գործարար Իգոր Կոլոմոյսկին և երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նման կարծիք է հայտնել Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը. հայտնում է РИА Новости-ն:
«Անխոս, ընտրական գործընթացի գլխավոր մասնակիցներն են Պյոտր Պորոշենկոն ու Իգոր Կոլոմոյսկին, որն աջակցում է շոումեն Զելենսկիին: Բացի այդ` նաև պայքար է գնում է երկրի գլխավոր օլիգարխի պաշտոնի համար. Պորոշենկոն փորձում է պահպանել այն, Կոլոմոյսկին վիճարկում է»,- ասել է քաղաքագետը` հավելելով, որ գլխավոր պայմանավորվածությունները կլինեն առաջիկա օրերին այդ երկու մարդկանց միջև:
Նա նաև հավելել է, որ հնարավոր պայմանավորվածությունը կլինի ԱՄՆ դեսպանատան իմացությամբ: