|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է բարերար Սամվել Կարապետյանի կողմից Արցախի բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման հանդիսավոր միջոցառմանը. տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը կարեւորել է տարիներ շարունակ իրականացվող այս նախաձեռնությունը՝ երիտասարդ ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման եւ հանրապետությունում բազմազավակության խթանման տեսանկյուններից:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Սամվել Կարապետյանին նախաձեռնության իրականացման եւ Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու համար: