|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Փաշինյան-Ալիև նախատեսված հանդիպման ժամանակ դարձյալ ականատեսը կլինենք Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու մասին հայտարարության. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` հստակեցնելով`մեծ ակնկալիքներ չունի երկու երկրների ղեկավարների հանդիպումից:
«Բոլորս հասկանում ենք այստեղ, ու բոլորը հասկանում են աշխարհում, որ Հայաստանում հող հանձնող չկա, իսկ Ադրբեջանում` Արցախը ճանաչող: Բանակցությունները պետք են, դրանք ավելի լավ են, քան իրար վրա կրակելը: Պետք է շարունակել բանակցել»,- ասաց պատգամավորը: