|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ վարչակազմի` Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին որոշումը: Այդ մասին հայտնում է Haqqin.az-ը` սաուդյան կառավարական գործակալությանը հղումով:
«Սաուդյան Արաբիան լիովին մերժում է և դատապարտում ԱՄՆ վարաչակազմի` օկուպացված սիրիական Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին հայտարարությունը: ԱՄՆ-ի գործողությունները ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում են: Սպիտակ տան հայտարարությունը բացասկան ազդեցություն կթողնի Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացի, տարածաշրջանում անվտանգության ու կայունության վրա»,- ասվում է տեքստում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին պաշտոնապես ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, ինչի մասին հայտարարվել էր Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Նույն օրը Թրամփն այդ մասին որոշում էր ստորագրել։