|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թունջելիի (Դերսիմ) հանրապետական դատախազությունը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ, Ազգային մեծ ժողովի պատգամավոր Սեզայի Թեմելլիի նկատմամբ «ահաբեկչության քարոզ անելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել. հաղորդում է demokrathaber.org կայքը:
Հետաքննություննը սկսվել է այն բանից հետո, երբ հունվարի 31-ին Դերսիմում թեկնածուներին ներկայացնելու ժամանակ նա գովեստի խոսքեր է ասել Աբդուլլահ Օջալանի հասցեին:
Թունջելիի դատախազությունը Թեմելլիի անձեռնմխելիությունը վերացնելու նպատակով դիմում էր հղել Անկարայի հանրապետական դատախազություն: