|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Շվեդիայի Վեսթերոս քաղաքի ավագանու անդամների` Ցեղասպանությանը նվիրված հուշարձան կանգնեցնելու կոչին դրական պատասխան է եկել. հաղորդում է gazetekarinca.com կայքը:
Նախապես այս առաջարկը չէր ընդունվել, քանի որ քաղաքային իշխանություններն իրավունք չունեն արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելու:
Պահանջը ներկայացվել է Շվեդիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության կողմից: Տարածք հատկացնելու համար կուսակցությունը դիմել էր մարդկանց և կազմակերպություններին, ինչին առաջինը պատասխանեցին եկեղեցիները: Վեսթերոսի եպիսկոպոս Մայքլ Մորգանը և Եկեղեցական խորհրդի նախագահ Յորգեն Էքլունդը շվեդական թերթում հրապարակած հոդվածներում հայտարարել էին, որ պատրաստ են եկեղեցապատկան հողերից տարածք տրամադրել հուշարձանի համար:
Հուշարձանը նվիրված է լինելու հայերի և ասորիների ցեղասպանություններին: