|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել իր նախարարներին` հրաժարական տալ: Այդ մասին հայտնել է գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսն իր թվիթերյան էջում. հայտնում է Лента.ру-ն:
Նա մանրամասնել է, որ այդ քայլը հարկավոր է կառավարության գործունեության խորը փոփոխության և Բոլիվարի ու Չավեսի հայրենիքը ցանկացած սպառնալիքից պաշտպանելու համար:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում լարված քաղաքական իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել: