|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երեկ Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած հրաձգությունը Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն ահաբեկչություն էր որակել: Հարձակմանը մասնակցության կասկածանքով ձերբակալվել է 3 մարդ, նրանց թվում Ավստրալիայի քաղաքացի կա. տեղեկացնում է РИА Новости-ն: Ձերբակալվածներից մեկին սպանության մեղադրանքներ են ներկայացվել:
Զոհերի թիվը հասել է 50-ի, շուրջ 50 վիրավորներ հիվանդանոցներում են:
Սա երկրում ամենախոշոր զանգվածային սպանությունն է 1943 թվականից ի վեր, երբ Ֆեզերսթոունում ռազմագերիների բանտում խռովության ժամանակ սպանվել էր 48 ճապոնացի զինվոր և մեկ նորզելանդացի: