|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայում գործազրկության ցուցանիշը 2018 թ. աճել է 13.5 տոկոսով: Այդ շրջանում գործազուրկների թիվը 1 մլն 11 հազարով ավելացել է` կազմելով 4 մլն 302 հազար մարդ. հաղորդում է Euronews-ի թուրքական գործակալությունը` հղում անելով Թուրքիայի Վիճակագրության խորհրդին:
Ավելացել է նաև երիտասարդների գործազրկության թիվը` 15-24 տարեկանների խմբում հասնելով 24.5 տոկոսի, իսկ 15-64 տարեկանների խմբում` 13.7 տոկոսի: Բացի այդ` Թուրքիայում զբաղվածության մակարդակը նվազել է 633.000-ով` կազմելով 27 մլն 655 հազար մարդ: