|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Օպերայի տարածքում շարունակվում է լարված մթնոլորտը` ցուցարարների ու ոստիկանների միջև: Մեծաթիվ ոստիկանները պատ կազմեցին`ճանապարհ բացելու համար, և սրճարանները ապամոնտաժող տեխնիկան մտավ Օպերայի հարակից տարածք: Գործողություններն ուղեկցվում էին ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկով: Ցուցարարները թույլ չէին տալիս, որ տեխնիկան մոտենա սրճարաններին ու սկսի ապամոնտաժման գործողությունները:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ևս մի քանի օրվա ապամոնտաժման աշխատանքներ են մնացել: Վաղվանից կշարունակեն ապամոնտաժման աշխատանքները: Ապամոնտաժման աշխատանքները կտևեն մոտավորապես 10-15 օր: Նա կարծիք հայտնեց, որ ցուցարարներն ուղղորդված են գալիս բողոքի ակցիայի: