|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Անկարայից Բուրդուր գնացող ավտոբուսի վարորդ Ռ. Ք.-ն, մեքենան չկեղտոտելու նպատակով, Էրդողանի նկարով թերթը փռել էր մարդատար ավտոբուսի աստիճաններին:
Ավտոբուսի ուղևորներից մեկը նկատել է, որ վարորդը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեծ նկարը գետնին է գցել և անմիջապես բողոք է ներկայացրել ոստիկանություն, ինչից հետո վարորդը ձերբակալվել է. հայտնում է gazeteduvar.com.tr կայքը:
Ոստիկանությունում «նախագահին վիրավորելու» մեղադրանքով հարցաքննվող Ռ. Ք.-ն նշել է, որ ավտոբուսը լվանալուց հետո աստիճանը մաքուր պահելու համար է թերթը գցել և տեղյակ չի եղել, որ թերթում Էրդողանն է պատկերված: