|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է նախօրեին Եմենի Հոջե նահանգում խաղաղ քաղաքացիների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոլաիցիայի հարձակումը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Մարդու իրավունքների կեղծ պաշտպանները ոչ միայն լռության են մատնում Եմենում խաղաղ քաղաքացիների, այդ թվում՝ կանանց եւ երեխաների ամենօրյա սպանդը, այլ նաեւ, ագրեսորներին զենք վաճառելով, այդ հանցագործությունների անմիջական մասնակիցն են դառնում»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:
Մարտի 10-ին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կործանիչները ռմբակոծել են Եմենի Հոջե նահանգի շրջաններից մեկը: Հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ: