|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության` Ուրֆայից պատգամավոր Քասըմ Գյուլփընարը Ուրֆայում կայանալիք ընտրությունների քարոզարշավի ընթացքում հայտարարել է. «Եթե ձեր քվեն մեզ տաք, դատաստանի օրը Ալլահը ձեզնից հաշիվ չի պահանջի»:
ԵՄ ասոցացման հանձնաժողովի նախագահ Գյուլփընարը նշել է, որ ԱԶԿ-ին ձայն տալը Ալլահի հրամանն է: «Ալլահը ձեզ հրամայում է վստահություն տալ: Այդ հրամանը բոլորիս համար է գործում: Ժողովուրդը այդ վստահությունը ինչպե՞ս է տալիս` ընտրության գնալով և քվե տալով: Եթե այդ վստահությունը մեզ տաք, Ալլահը դատաստանի օրը ձեզնից հաշիվ չի պահանջի»,- նրա խոսքերն է մեջբերում diken.com.tr կայքը: