|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բուլղարիայի Ռուսե քաղաքում այսօր ` փետրվարի 27-ին սկսվում է հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ավանդական հերթական մրցաշարը: Գոտեմարտողների թվում են նաև մեր երկրի ներկայացուցիչներ, 82 կգ քաշայիններ Սարգիս Քոչարյանը,Էդվարդ Սարգսյանը, 87 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը:
Մարտի 4-ին ավարտվող այդ մրցաշարը Հայաստանի պատվիրակների համար ստուգողական նշանակություն ունի: Հայրենիք վերադառնալուց հետո, տղաները կմիանան հավաքականին, որը կմասնակցի Բելառուսի Ստայկի մարզավանում անցկացվող ուսումնամարզական հավաքին, որին կհաջորդի Եվրոպայի առաջնությունը: