|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) փետրվարի 28-ից մարտի 2-ը հանդես կգա Դուբայի օպերային թատրոնում։ Այս նախագիծը կյանքի է կոչվել երկարատև բանակցություններից հետո։
Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի հետաքրքիր մի կոնցեպտ, որը նոր խոսք է համաշխարհային կինոերաժշտության ասպարեզում։ Ֆիլմն ամբողջությամբ ցուցադրվում է էկրանին, և ցուցադրության ընթացքում երաժշտությունը, որ պետք է հնչեր ֆիլմում, ներկայացնում է նվագախումբը կենդանի կատարմամբ։
Սիմֆոնիկ նվագախումբը կատարելու է «Հարի Փոթեր» և «Կնքահայրը» ֆիլմերի մեղեդիները։ Նվագախումբը երեք օրերի ընթացքում ունենալու է 5 ելույթ, որոնք ղեկավարելու է դիրիժոր Ջասթին Ֆրիրը։
CineConcerts կոչվող այս ձևաչափն իրականում բարդ է իրականացման համար։ Բացի այն, որ նշված ֆիլմերի սաունդթրեքները բավականին բարդ ստեղծագործություններ են՝ դժվար նվագաբաժիններով, նաև մեծ հմտություններ են պահանջվում երաժիշտներից` մեղեդին ֆիլմի հետ սինխրոն կատարելու համար։