|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքական մամուլում լուր է շրջանառվում, թե երկրի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն 2019 թ. մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններից հետո կհայտարարի նոր կուսակցության մասին: Նշվում է նաև, որ կուսակցությունը կբացվի սեպտեմբեր ամսին:
Sözcü լրատվականի թղթակից Վելի Թոփրաքը հայտնում է, որ նորաստեղծ կուսակցության կազմում չի լինի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, փոխարենը, Դավութօղլուից բացի, կլինեն ԱԳ նախկին նախարար Ալի Բաբաջանը, ժամանակին փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Մեհմեդ Շիմշեքը:
Ըստ Թոփրաքի` Դավութօղլուն հայտարարել է. «Էրդողանն ուզում է 35 տոկոս, ուզում է 55 տոկոս` թող վերցնի: Մենք ճանապարհ ենք դուրս գալիս»:
Օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ ոմանք, ԱԶԿ-ի տանիքը չհավանելով, այլ հոսանքներ են փնտրում, և այն մարդիկ, որոնք իր հետ քայլել են քաղաքականություն տանող ուղիով, այժմ գնացքից իջել են և այլ գնացք են նստում: