|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր Թուրքիայի զինված ուժերում ձերբակալվել է 166 զինծառայող, որոնք մեղադրվում են գյուլենականներին աջակցելու մեջ: Ավանդույթ դարձած ձերբակալությունների հրամանը տրվել էր Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների բյուրոյի կողմից: Օրեր առաջ` փետրվարի 22-ին, հերթական ձերբակալությունների ալիքի ժամանակ ձերբակալվել էր 237 զինծառայող. հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Քոնյա քաղաքում էլ այսօր 50 քաղաքացու վերաբերյալ է ձերբակալման որոշում կայացվել: