|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան երեկ կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է «Լազարյան ակումբ»-ի` Մոսկվայում մարտի 5-6-ը կայանալիք նիստին, որին հրավիրված են նաև Արցախի ներկայացուցիչներ. հայտնում է Haqqin.az-ը:
Աբդուլաևան քննադատել է ՌԴ-ին` նշելով, որ դա ակնհայտորեն հակասում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակներին և չի համընկնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այդ թվում` ՌԴ-ի ջանքերի հետ` առաջ մղել հակամարտության կարգավորումը:
Նա հավելել է, որ այդ կապակցությամբ Ադրբեջանը ՌԴ-ում դեսպանատան միջոցով իր դժգոհությունն է հայտնել ՌԴ ԱԳՆ-ին:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ադրբեջանցի լրագրողն այդ նիստի հետ կապված հարց էր ուղղել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային: Նա խոստացել էր մեկնաբանություն տալ, եթե հաստատվի, որ նիստին մասնակցելու են պաշտոնական անձինք: