|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հիմնական մրցակիցները որոշել են միավորվել երկրում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում աջակողմյան իշխանությունների գործունեությանը վերջ դնելու նպատակով. հայտնում է РИА Новости-ն` իսրայելական «Կան» ռադիոկայանին հղումով:
Այսպես` կենտրոնամետ «Իսրայելի կայունություն» և «Ապագա կա» կուսակցությունները թեկնածուների միասնական ցուցակ կկազմեն, իսկ դրանց առաջնորդները՝ գլխավոր շտաբի նախկին պետ Բեննի Գանցը և ֆինանսների նախկին նախարար Յաիր Լապիդը, հաջողության դեպքում հերթով կկառավարեն երկիրը: