|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ նոր զինատեսակների ստեղծման գլխավոր նպատակը երկրի անվտանգության ապահովումն է. հայտնում է ТАСС-ը:
Նա այդպես է մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդին ուղղված ուղերձը, որում նախագահը ներկայացրել է նոր` «Ցիրկոն» ծովային հիպերձայնային հրթիռը:
«Այդ աշխատանքի գլխավոր նպատակն է մեր երկրի ռազմական անվտանգության ապահովման երաշխավորումը` առանց սպառազինությունների մրցավազքի մեջ ներքաշվելու կամ բյուջետային ծախսերի ընթացիկ ծավալների մեծացման»,- ասել է Շոյգուն: