|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վաշինգտոնը վստահեցրել է Բաղդադին, որ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը Սիրիայից պետք է ավարտվի իրենց` Արևելյան Եփրատում գործողությունից հետո, սակայն` ապրիլի 1-ից ոչ ուշ: Այդ մասին РИА Новости-ին ասել է Իրաքի վարչապետի խորհրդական Աբդուլքարիմ Հաշիմ Մոսթաֆան:
«Ապրիլի 1-ից ոչ ուշ, ամեն ինչ պետք է արվի մինչ այդ, մեզ այդպես են ասել ԱՄՆ-ում: Հենց որ նրանց գործողությունն Արևելյան Եփրատում և Բանղուզում ավարտվի, նրանք կսկսեն զորքերի դուրսբերումը»,-ասել է Մոսթաֆան Մոսկվայում անցկացվող` Մերձավոր Արևելքի հարցերով համաժողովում: