|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր` փետրվարի 19-ին, հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն Թբիլիսիի` Թումանյանի տուն-գիտական- մշակութային կենտրոնին նվիրել է մեծ բանաստեղծի բրոնզե արձանը: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Հուշարձանի հեղինակը ճարտարապետ Դավիդ Սիրբիլաձեն է:
Ճիճինաձեն «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ է, ընտվել է մեծամասնական կարգով:
Հավելենք, որ Թումանյանը, 14 տարեկանում տեղափոխվելով Թիֆլիս, իր կյանքի մեծ մասը՝ շուրջ 4 տասնամյակ, անցկացրել է այնտեղ՝ իր կյանքն ու ստեղծագործական գործունեությունը կապելով այդ քաղաքի հետ:
