|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր Հայաստանի Հանրապետության 24 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում: 14 համայնքում ընտրությունները հերթական են, 10-ում՝ արտահերթ:
Ընտրատեղամասերը, սահմանված կարգի համաձայն, առավոտյան ժամը 8-ին բացվել են։
Նշված համայնքներից 20-ում կայանալու են համայնքի ղեկավարի, 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 74 քաղաքացիներից 9-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:
Ավագանու անդամի գրանցված 62 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 2-ը:
ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի բոլոր 65 և ավագանու անդամի 60 թեկնածուները առաջադրվել են ինքնաառաջադրմամբ: