|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նյու Յորքի Քուինս թաղամասում 2,9 մլն դոլարով վաճառքի է հանվել այն տունը, որտեղ մանկության մի մասն է անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է Լuxury Launches կայքը:
Տունը 1940-ական թվականներին կառուցել է նախագահի հայրը՝ Ֆրեդ Թրամփը: Այն ունի հինգ ննջասենյակ, գրադարան, չորս լոգասենյակ, փայտե հատակ, խոհանոց, ճաշասենյակ, բուխարիով հյուրասենյակ, ինչպես նաև հինգ մեքենայի համար ավտոտնակ:
Հատկանշական է, որ սենյակներից մեկում դրված է նախագահ Թրամփի ստվարաթղթե պատկերը:




