|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ իր երկրորդ հանդիպումը կկայանա Հանոյում. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հանդիպումը կկայանա փետրվարի 27-28-ը:
«Իմ ներկայացուցիչները հենց նոր լքել են Հյուսիսային Կորեան շատ արդյունավետ հանդիպումից հետո: Նրանք պայմանավորվել են Կիմ Չեն Ընի հետ երկրորդ գագաթնաժողովի ժամկետի վերաբերյալ: Այն կկայանա Վիետնամում` Հանոյում, փետրվարի 27-28-ը»,- գրել է Թրամփն իր թվիթերյան էջում: