|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի նախագահի խորհրդական Ասին Աքթայը հայտնել է, որ երկրում գտնվող ՄԱԿ-ի պատվիրակությունը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանին է համարում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության գործով հիմնական կասկածյալ. հայտնում է ТАСС-ը: Այդ մասին նա ասել է ՄԱԿ-ի արտադատարանային մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Ագնես Կալլամարդի հետ հանդիպումից հետո, որը գտնվում է Թուրքիայում` տվյալ գործով հանցանշանները ուսումնասիրելու համար: