|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Հակոբ Ղահրամանյանն ազատվել է հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նույն օրը Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության որոշում Հակոբ Ղահրամանյանին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար նշանակելու մասին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հունվարի 31-ին Բակո Սահակյանն այցելել է Ասկերան քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին, շրջանի համապատասխան կառույցների եւ համայնքների ղեկավարներին ներկայացրել նոր շրջվարչակազմի ղեկավարին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: