|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը դեռևս վարժ չի վարում նիստերը: Մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցի քննարկման ժամանակ նա շփոթվեց:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թկենածու Վլադիմիր Վարդանյանին ներկայացնելու համար ձայնը տրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին: Երբ Գրիգորյանը ներկայացրեց Վարդանյանին, Միրզոյանը հայտարարեց մտքերի փոխանակության ժամ: «Մտքերի փոխանակության, ելույթների համար խնդրում եմ գրանցվել»,- ասաց նա:
Նրան հուշեցին, որ պետք է թեկնածուին խոսքի իրավունք տար: «Լավ, լավ, լավ, սիրելի' գործընկերներ, ես դեռ շարունակում եմ շփոթել, թեկնածուի խոսքը չենք լսել, հետևաբար` մտքերի փոխանակում չի կարող լինել»,- ասաց Միրզոյանը և խոսքը տվեց Վարդանյանին: